Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։