Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 25-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ընթացքում, երբ քննարկվում էր մեղադրյալի կարգավիճակ ունենալ-չունենալու հարցը, Ռոբերտ Քոչարյանը հետևյալ հայտարարությամբ հանդես եկավ․
«Ես ուղղակի ստիպված պետք է հիշեցնեմ դատարանին, որ նույնիսկ այն ժամանակ ասացիք՝ եթե չփոխվի որակումը, ես ընդհանրապես կա՛մ պիտի գնամ, կա՛մ պիտի նստեմ, Դուք ասացիք՝ հա, Ձեր իրավունքն է, ես տեղափոխվեցի և նստեցի դահլիճի վերջում։ Կառաջարկեի ուղղակի, որ տպավորություն չստեղծվի ժողովրդական լեզվով ասված «կռուտիների», ուղղակի լսենք այդ հատվածը, որը ձայնագրված է»։
Դատարանը Քոչարյանին նախազգուշացում տվեց՝ հայտնելով, որ դատավարության ընթացքում չի կարելի այնպիսի տերմին օգտագործել, որով վիրավորանք կհասցվի դատավարության մասնակցին, այդ թվում՝ դատարանին։
«Դուք պետք է օգտագործեք այդ բառի հայերեն համարժեքը։ Դատարանը Ձեզ այս ընթացքում դիմել է Ռոբերտ Քոչարյանով և մեղադրյալ Քոչարյանով»,-ասաց դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։