Սրբուհի Գալյանը հայտնել է՝ երբ պատրաստ կլինի Սահմանադրության նոր տեքստը

ՀՀ-ն աշխատում է Սահմանադրության նոր տեքստի վրա և նախատեսվում է, որ այն պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականին երկրում նախատեսված խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում:

Վերջինս խոսել է ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասին, որոնցից առաջինը սահմանադրական բարեփոխումներն են:

«Դրանք, կարելի է ասել, ընթացիկ փուլում են գտնվում: Գործում է համապատասխան խորհուրդը, կազմված է Սահմանադրության հայեցակարգը: Այժմ մենք աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա, որը, ըստ ստանձնած հանձնառության, պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները»,–նշել է Գալյանը:

Նա նաև հավելեց, որ Սահմանադրությունը շեշտադրելու է մարդու իրավունքները, այդ թվում՝ սոցիալ–տնտեսական իրավունքները, ինչպես նաև պարունակելու է մի շարք դրույթներ՝ կապված կառավարման կարգի, տարբեր պետական մարմինների տեղի և դերի մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել