Վ․ Բ․-ն 2024 թվականի մարտի 2-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, իր բնակության վայրում սպառնացել է կտրել որդու կնոջ վիզը։
Նա մտել է հյուրասենյակ և հայհոյանքներ հնչեցնելով հյուրասենյակում գտնվող Ս․ Գ․-ի հասցեին՝ սեղանի վրայից վերցրել է խոհանոցային դանակը և մոտեցնելով վերջինիս պարանոցին՝ սպառնացել է կտրել կոկորդը և զրկել կյանքից։ Այդպիսով իր համար մերձավոր ազգական հանդիսավող հղի կնոջ նկատմամբ հնչեցրել սպանության սպառնալիքներ, որպիսիս սպառնալիքներն իրական վտանգ է առկա եղել:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել 2024 թվականի հոկտեմբերի 7-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մարտին Արզումանյանին։
Վ․ Բ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 2, 4 կետերի հատկանիշներով։ Այն է Սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը, որը կատարվել է հղի կնոջ նկատմամբ, մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
Վ․ Բ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: