ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 11:17-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետեւանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Ձրվեժ, Բագրեւանդ թաղամասերը, Բալահովիտ գյուղը, Երեւանի Ավան, Քանաքեռ, Դավթաշեն, Աջափնյակ վարչական շրջանները, Արաբկիր վարչական շրջանի մի մասը։
Iravaban.net-ին ՀԷՑ-ից հայտնում են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության օպերատիվ աշխատանքի արդյունքում ժամը 11:40 բոլոր թաղամասերի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։
«Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,-նշում են ընկերությունից։