Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այժմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդի անդամ Կարեն Թումանյանը։
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները վերապահել Բարձրագույն դատական խորհրդի հաջորդ տարիքով ավագ անդամ Կարեն Թումանյանին՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համալրումը»,-նշվում է որոշման մեջ:
Բացի այդ, խորհուրդն արդեն որոշում է ընդունել, որով Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները նոյեմբերի 18-ից համարվում են դադարած։
«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Արեսի Անդրեասյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 87-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 160-րդ հոդվածի 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1․Կարեն Արեսի Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները 2024 թվականի նոյեմբերի 18-ից համարել դադարած»,-նշվում է Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Կարեն Անդրեասյանն այսօր հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնում պաշտոնից։