2024 թվականի նոյեմբերի 18-19-ին Դելիում Observer Research Foundation-ը (ORF) և Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարությունը համատեղ կհյուրընկալեն ամենամյա Sagarmanthan: The Great Oceans Dialogue-ը: Քննարկմանը Հայաստանից մասնակցելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Սուրեն Պարսյանը։
«Սագարմանթան. Մեծ օվկիանոսների երկխոսությունը» կծառայի որպես քննադատական զրույցների հարթակ, որը կներառի քննարկումներ կապույտ տնտեսության, ծովային լոգիստիկայի, նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների ոլորտները և համաշխարհային ծովային տնտեսությունը:
Նախատեսվում է, որ քննարկումը կմիավորի գլոբալ շահագրգիռ կողմերին տարբեր աշխարհագրություններից և տարածաշրջաններից․ մասնակիցների թվում են` համաշխարհային առաջնորդներ և քաղաքականություն մշակողներ, ռազմավարական մտածողներ, ակադեմիական շրջանակներ, միջկառավարական կազմակերպություններ, ծովային քաղաքականության հետազոտական հաստատություններ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակություն և արդյունաբերություն: Հարկ է նշել, որ ամենամյա երկխոսությունը կհանդիսանա Հնդկաստանի ծովային քաղաքականության մշակման համար կարևոր աղբյուր և հիմք։
Sagarmanthan: The Great Oceans Dialogue կազմակերպվելու է չորս թեմատիկ սյուների շուրջ.
- Նոր սահմաններ. կապ, ենթակառուցվածք և զարգացում փոփոխվող աշխարհում
- Կապույտ աճ. Գործընկերություններ հանուն առաջընթացի
- Կանաչ և կապույտ. Կայունություն, տեխնոլոգիա և նորարարություն
- Ծովեզր և համայնքներ. ծովային կառավարում և սոցիալական ազդեցություն:
Sagarmanthan: The Great Oceans Dialogue շրջանակում տնտեսագիտության թեկնածու Սուրեն Պարսյանը ներկայացրել է Routing new trade corridors through the Armenian Highlands իր փորձագիտական կարծիքը (https://www.orfonline.org/expert-speak/routing-new-trade-corridors-through-the-armenian-highlands)։