Վլադիմիր Մուրադյանին և Սերյոժա Բաբայանին տրված տարկետումը կդադարեցվի

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծեր, համապատասխան, որոնց՝ կդադարեցվի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Վլադիմիր Գևորգի Մուրադյանին տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմի կազմում նրա ընդգրկված չլինելու հիմքով, կդադարեցվի նաև ՍԵրյոժա Արթուրի Բաբայանին   տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքական թիմի կազմում նրա ընդգրկված չլինելու հիմքով:

Նախագծերի հիմնավորման մեջ ասվում է՝  ֆեդերացիան հայտնում է, որ Վլադիմիր Գևորգի Մուրադյանը և Սերյոժա Արթուրի Բաբայանը այլևս չեն հանդիսանում Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի անդամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել