Ալեն Սիմոնյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից։ ԱԺ նախագահը համապատասխան որոշումը ստորագրել է նոյեմբերի 6-ին, որում ասվում է,

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի   1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Սիմոնյանի 2024 թվականի նոյեմբերի 6-ի դիմումը`   կարգադրում եմ.

1. 2024 թվականի նոյեմբերի 6-ից Լիանա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»:

Նշենք, որ նա զբաղեցրել էր նաև ԱԺ նախագահի օգնականի պաշտոնը, իսկ 2021 թվականի դեկտեմբերի 2-ից նշանակվել էր որպես խորհրդական։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել