2025-ի հունվարին 1-ից մանկապարտեզներում կգործեն սննդակարգի նոր չափորոշիչներ։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը՝ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
«Այս տարի փոփոխություն ենք իրականացրել մանկապարտեզների սննդակարգի չափորոշիչների մեջ: 2025-ի հունվարի 1-ից այս նոր չափորոշիչները կսկսեն գործել:
Վերանայել ենք սննդակարգը, մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդամթերքը դուրս է եկել, փոփոխվել են հյութերի տեսակները, շաքարի պարունակության առավել քանակները: Փոփոխություն է արվել նաև հացամթերքի մեջ, առավելությունը տրվելու է ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացաբուլկեղենին։ Մենք արդեն իսկ որոշակի պարտադիր չափորոշիչներ գոնե մանկապարտեզներում ընդունվող սննդի մասին դնում ենք»,- նշել է Ավանեսյանը: