Մանկապարտեզներում սննդակարգի նոր չափորոշիչներ կգործեն․ փոփոխություն հունվարի 1-ից

2025-ի հունվարին 1-ից  մանկապարտեզներում կգործեն սննդակարգի նոր չափորոշիչներ։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը՝ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։

«Այս տարի փոփոխություն ենք իրականացրել մանկապարտեզների սննդակարգի չափորոշիչների մեջ: 2025-ի հունվարի 1-ից այս նոր չափորոշիչները կսկսեն գործել:

Վերանայել ենք սննդակարգը, մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդամթերքը դուրս է եկել, փոփոխվել են հյութերի տեսակները, շաքարի պարունակության առավել քանակները: Փոփոխություն է արվել  նաև հացամթերքի մեջ, առավելությունը տրվելու է ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացաբուլկեղենին։ Մենք արդեն իսկ որոշակի պարտադիր չափորոշիչներ գոնե մանկապարտեզներում ընդունվող սննդի մասին դնում ենք»,- նշել է Ավանեսյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել