«Հնագույն Հայաստանի նորագույն նոտարիատը»․ ՀՀ նոտարական պալատը նշեց հիմնադրման 20-ամյակը

ՀՀ նոտարական պալատը հոկտեմբերի 6-ին նշեց հիմնադրման 20-ամյակը:

Պալատն իր հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպել էր միջազգային գիտագործնական համաժողով՝ «Նոտարիատի զարգացման հեռանկարները» խորագրով:

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ նոտարական պալատի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Հնագույն Հայաստանի նորագույն նոտարիատը»‎ խորագրով միջոցառումների շրջանակում, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել Լատինական նոտարիատի միջազգային միության նախագահ Լիոնել Գալլիեզը, այլ երկրների նոտարական համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառումը մեկնարկեց պատմավավերագրական ֆիլմի ցուցադրմամբ, ներկայացվեց հայկական նոտարիատի պատմությունը, որի արմատները հասնում են Միջնադարյան Հայաստան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել