Վթարային ջրանջատում Երևանում և մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 24-41 շենքերի, Բագրատունյաց 16 շենքի ջամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 5-ին ժամը 12:00-15:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Վ.Այգեկցի փողոցի ջամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 13:00-18:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Աղայան, Ուսանողական, Շինարարներ, Իսահակյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել