Վահագն Վերմիշյանի գործով նախաքննությունն իրականացվել է քննչական ենթակայության կանոնի խախտմամբ․ փաստաբան

Պետք է հստակ գիտակցել, որ գործի քննության ընթացքում տեղ են գտել այնպիսի խոշոր դատավարական արատներ, որոնք արդարադատության բուն էությունը խաթարել են։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Կոչուբաևն՝ անդրադառնալով Վահագն Վերմիշյանի գործին։

«Լավ, եթե Վահագն Վերմիշյանը հանցանք էր կատարել, կար քրեական դատավարություն, որով առաջնորդվելով պետք էր լուծել Վահագն Վերմիշյանի մեղավորության կամ անմեղության հարցը և այդ քրեական դատավարության օրենսգիրքը, որով պետք է այս հարցերը լուծվեին, նախատեսում էր հստակ, երկրորդ մոտեցում չունեցող, երկրորդ ճանապարհը բացառող մոտեցում։ Գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ տարբերակ Քրեական դատավարության օրենսգիրքը ֆիզիկապես չի թողել, բայց գլխավոր դատախազի տեղակալը ցուցում է տվել, որպեսզի գործը քննվիի Ազգային անվտանգության ծառայությունում, ինչը քննչական ենթակայության կանոնի խախտում է, իսկ քննչական ենթակայությունը քրեական դատավարության ընդհանուր պայմաններից է, որի խախտումը բերում է մնացած բոլոր քննչական գործողությունների ոչ իրավաչափության։ Այս պայմաններում խոսել, արդեն մտնել դրվագների բովանդակային քննարկում կամ հասկանալ մեղավորության, անմեղության հարցերը մի փոքր օգտակար զբաղմունք չէ, որովհետև խախտված է ամբողջ հիմքը, այսինքն քրեական դատավարությունը հիմնված է թունավոր ծառի պտուղների վրա, իսկ ինչ է ասում թունավոր ծառի պտուղի տեսությունը՝ եթե թունավոր է ծառը, թունավոր է նաև պտուղը, եթե խախտվել է քննչական ենթակայությունը, ապա քննչի կողմից, սխալ քննիչի, ոչ պատշաճ քննիչի կողմից ձեռք բերված բոլոր ապացույցնեը թունավոր են՝ համաձայն այս տեսության։

Հիմա հարց կարող է առաջանալ․ ի՞նչ տարբերություն՝ որ քննիչը կիրականացներ նախաքննություն։ Ահռելի տարբերություն։ Օպերատիվ հատվածի բացահայտումը հայտնաբերել էր ԱԱԾ-ն և ԱԱԾ-ի հայտնաբերելը, ԱԱԾ-ի քննելը այս գործի միակողմանիության գլխավոր երաշխավորն է եղել։ Գործը քննվել է միակողմանի։ Մեկ վարկածի շուրջ՝ Վահագն Վերմիշյանը մեղավոր է և, եթե գործը քննվեր ՀՔԾ-ում, այդ օրերին ՀՔԾ-ն անկախության և օբյեկտիվության տեսանկյունից մի փոքր ավելի բարձր ստանդարտ ուներ։ Ճիշտ է ամբողջ համակարգը, ղեկավար կազմի տեսանկյունից, արդեն իսկ կոռումպացված էին և ամբողջությամբ գտնվում էին ազդեցության տակ։ Բոլորը կարծում եմ հիշում են ԱԾԾ պետի, ՀՔԾ պետի ձայնագրությունները, թե ինչպես էին այդ օրեին գործերի ճակատագրերը որոշվում, բայց բոլոր դեպքոերում ՀՔԾ-ն ստանդարտի տեսանկյունից մի փոքր ավելի բարձր էր, անկախության առումով, քան ԱԱԾ-ն։

Սա արվել է մեկ, որպեսզի ամբողջությամբ ապահովվի  կանխատեսելի ելք։ Հետաքրքիրը որն էր, այդ օերին քննչական ծառայության դեպարտամենտի ղեկավարն էր Արթուր Պողոսյանը, այսինքն իր ղեկավարմամբ գործը հարուցվեց, քննվեց, ինքը գնաց գլխավոր դատախազի տեղակալ և եկավ՝ հսկելու այս գործը։ Ինքը հարուցեց, ինքը քննեց, ինքը եկավ, որպեսզի հսկի այսս գործը։ Եվ արվեց ամեն ինչ, Վահագն Վերմիշյանի իրավունքները տոտալ ոտնահարվեցին, տոտալ խախտվեցին։ Եվ ոչ պատշաճ քննիչի կողմից իրականացվեց նախաքննություն։

Հաջորդիվ կցանկանամ անդրադառնալ օպերատիվ հետախուզական միջոցառումների պրոբլեմին։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ Վահագն Վերմիշյանը քաղպայմանագրի հետ որևէ առնչություն չի ունեցել։ Փաշինյանի հետ որևէ առնչություն չի ունեցել, եղել է հրավիրյալ մասնագետ, որպեսզի պատասխանատու պաշտոնը զբաղեցնի և բնականաբար Փաշինյանը չպետք է ունենար իր նկատմամբ վստահություն և Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը գաղտնալսված է եղել առաջին իսկ օրվանից։ Երբ որ գործընկերները տեսանյութերը ներկայացնում էին դատարան, մոռացել են դրանք մոնտաժի ենթարկել և անհասկանալի ձևով այնտեղ հայտնվել են կադրեր, որոնք եղել են մայիս ամսին։ Դատարանը գաղտնալսման և տեսանկարահանման թույլտվությունը տվել է նոյեմբեր ամսին։ Այսինքն ինչը ենթադրում էր, որ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը պետք է գաղտնալսվեր 2018 թվականի նոյեմբերին և հետո, այսինքն, դրանից առաջ չպետք է լիեր, բայց այնտեղ մենք ունենք կադրեր, որ եղել են մայիսին։ Իսկ ինչպես ենք մենք հաստատում, որ դրանք եղել են մայիսին՝ բազմոցով։ Երբ որ Վահգան Վերմիշյանը 2018 թվականի մայիսին նշանակվում է պաշտոնին, աշխատասենյակում լինում է պատռված բազմոց, մայիս, հունիս ամիսներին։ Ինքն այս բազմոցը փոփոխում է այդ ամիսներին։ Հիմա, անցում է մի քանի ամիս և նոյեմբեր ամսին ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ է ստանում, իբր Վահագն Վերմիշյանը կաշառք է ստանում, մտնում է դատարան, դատարանը թույլատրում է, որպեսզի իրենք գաղտնալսեն և նոյեմբերից սկսվում է գաղտնալսումները, բայց պատռված բազմոցով կադրերը հայտնվում են քրեական գործի նյութերում։ Այսինքն Վահագն Վերմիշյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի միջամտություններ են տեղի ունեցել, ընդ որում այդ միջամտությունները սկսվել են պաշտոնի նշանակման առաջին իսկ օրվանից և բարեբախտաբար տեղի են ունեցել այդ գաղտնալսումները և ձայնագրությունները, հակառակ դեպքում պարոն Վերմիշյանը կմեղադրվեր, ինչպպես ժողովուրդն է սիրում ասել՝ անգամ Քենեդու սպանության մեջ։ Իսկ այս ձայնագրությունները Վահգան Վերմիշյանի պաշտպանության գլխավոր արգումենտներն են, որովհետև, երբ որ մենք դրվագները բովանդակային քննարկենք՝ օգտվելու ենք հենց գաղտնալսումներից և տեսաձայնագրություններից, որոնցով փաստարկվում է, որ պարոն Վերմիշյանը մեղսագրված դեպքերից որևէ մեկի հետ առնչություն չունի»,-նշեց փաստաբանը։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Վերմիշյանին մեղավոր է ճանաչել նաև այս դրվագով ու նրան ընդհանուր առմամբ դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։ Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել