Ջրում թթվածնի մակարդակի նվազումը սպառնում է բոլոր կենդանի օրգանիզմներին

Ջրում թթվածնի մակարդակի նվազումը կրիտիկական վտանգ է Երկրի բնության և հասարակության համար, հայտարարել է գիտնականների միջազգային թիմը Nature Ecology & Evolution ամսագրում հրապարակված հոդվածում, փոխանցում է Հայհիդրոմետը։

«Գիտնականները կարծում են, որ ջրում թթվածնի մակարդակը պարզվում է այսպես կոչված մոլորակային սահմաններից մեկն է՝ գլոբալ էկոլոգիական ցուցանիշներից, որոնք որոշում են Երկրի կարողությունը՝ մարդկության գոյության պահպանության հարցում:

Քաղցրահամ ջրերի և ծովային էկոհամակարգերի դիտվող թթվածնազրկումը (դեօքսիգենացիան) իրենից ևս մեկ գործընթաց է ներկայացնում, որը կրիտիկական նշանակություն ունի Երկրի էկոլոգիական և սոցիալական համակարգերի համար: Երկրի ջրային միջավայրերի արագ և մշտական դեօքսիգենացիան ցույց է տալիս, որ թթվածնի պարունակությունը մոտենում է կրիտիկական շեմին:

Սանտա Կրուսի ամերիկյան համալսարանի հետազոտողների տվյալներով՝ 1980 թվականից ի վեր Երկրի լճերն ու ջրամբարները կորցրել են թթվածնի համապատասխանաբար 5% և 18%-ը։ Ծովերն իրենց հերթին 1960 թվականից ի վեր կորցրել են իրենց թթվածնի 2%-ը։ Թեև այս թվերը փոքր են, բայց ներկայացնում են աշխարհագրական ահռելի զանգված»,-նշվում է հրապարակման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել