Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ  Սեյեդ Ալի Խամենեիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ  Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել