Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ առաջիկայում նախատեսում են այցելել Գեղարքունիքի մարզ, մասնավորապես՝ Սևան և Մարտունի։
Նա նաև անդրադարձավ Վայոց ձորի մարզ կատարած այցին։
«Գյուղում ես գրեթե տուն չեմ տեսել, որ չողջունեն կամ ներս չհրավիրեն կամ չկանգնեն, չխոսեն։ Պետք է հաստատեմ՝ մեր երկրում փոփոխությունների մթնոլորտ է և մեզ է մնում միայն ճիշտ ճանապարհով հասցնել տեղ։ Մարդկանց սպասումները շատ մեծ են, եթե ես մի բառ չափազանցնեմ, ինձ հետ այցելողները կվկայեն դրա մասին, թե մարդկանց սպասումներն ինչ աստիճանի վրա են, ինչ են ասում մեզ»,-ասաց Սրբազանը։