ՄՊՀ-ի և «ՕՆԷՔՍ»-ի համագործակցությամբ նոր կարգավորումներ են ներդրվել՝ բացառելու սպառողների մոլորությունը առաքումների ժամկետների հետ կապված։ Այս մասին տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և «ՕՆԷՔՍ»-ի համագործակցության արդյունքում ներդրվել են սպառողների շահերի երաշխավորման համար առաքման ժամկետների առնչությամբ կարգավորումներ։
«ՕՆԷՔՍ» ՍՊԸ-ն մեկնարկել է համագործակցություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ՝ առաջարկելով ծառայությունների կանոնների փոփոխություններ, որոնք միտված են ապահովել սպառողների իրավունքները և բացառել հնարավոր մոլորությունը առաքումների ժամկետների հետ կապված։
Ըստ նոր կարգավորումների հստակ արձանագրվելու է, որ հրապարակվող ժամկետները ունեն կողմնորոշիչ բնույթ և պարբերաբար ժամկետները վերանայվելու են՝ օբյեկտիվ չափանիշներով ու նախորդ ժամանակահատվածների փաստացի ժամկետները հաշվի առնելով։