Հովհաննեսը պայքարող և հայրենասեր հայ երիտասարդի բացառիկ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան

Մեծ ցավով տեղեկացա Հովհաննես Հարությունյանի ողբերգական մահվան մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հովհաննեսը պայքարող և հայրենասեր հայ երիտասարդի բացառիկ օրինակ էր: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Հովհաննեսի ընտանիքին, ընկերներին և բոլոր մտերիմներին:

Ռոբերտ Քոչարյան
21.07.2024թ․»,-նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը։

Հարությունյանը Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախկին նախագահն էր, նորաստեղծ «Առաջ» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահը։

Նա 31 տարեկան էր։ Ամուսնացած էր։ Մահվան պատճառը հիվանդությունն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել