Փաստաբան Մարատ Ատովմյանը նշում է, որ լինում են բազմաթիվ դեպքեր, երբ վարչական ու քրեական գործերը շարունակաբար հետաձգվում են պետական տարբեր մարմինների, այդ թվում նաև ոստիկանության ոչ բավարար աշխատանքի պատճառով։
«Հաճախ լինում է, որ պետական մարմինների ներկայացուցիչները, հանդես գալով որպես պատասխանող կողմ, ուղղակի չեն տիրապետում իրավիճակին, անգամ լինում է՝ 2-3 հոգով ներկայանում են տվյալ նախարարության ներկայացուցիչները և ունակ չեն լինում պատասխանելու ո՛չ հայցվորի, ո՛չ էլ դատավորի հարցերին, կամ տալիս են խուսափողական պատասխաններ»,-նշում է նա։
Փաստաբանի պնդմամբ՝ լինում են դեպքեր, երբ 2 հոգի պետական մարմնի ներկայացուցիչներից ներկայանում են դատական նիստին, մեկն է միայն ելույթ ունենում, և նիստի կեսից ասում են, որ այլ դատական նիստ ունեն, թույլտվություն խնդրում, որ գործընկերը գնա նիստին մասնակցելու։
«Կան նաև ծանուցումների հետ կապված խնդիրներ, մենք պրակտիկայում ունեցել ենք դեպք, որ երբ ստացել ենք քրեական դատարանից ծանուցում, 3 օր առաջ մենք պետք է մասնակցեինք դատական նիստին, և դու տեսնում ես՝ այդ ծանուցումն ուղղակի ուղարկվել է հենց նիստի օրը և նիստը տապալվում է այս պարագայում»։
Նա նաև ընդգծում է, որ ոստիկանությունը դատական նիստին չի ներկայացնում կալանավայրում գտնվող մեղադրյալին, կամ եթե տնային կալանքի տակ է, տեխնիկական տարբեր պատճառներ են բերում, նիստը հետաձգվում է, չի բխում արդարադատության շահերից։
Մանրամասները՝ տեսանյութում։