Այսօրէ՝ հունիսի 6-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ամփոփել է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում, խոսել առաջիկա անելիքների մասին։
Նա ներկաներին հայտնեց հետևյալը․ «Առաջիկա օրերին ծրագրում ենք բարձրանալ Եռաբլուր, իսկ վաղը ես մեծ հարցազրույցներ ունեմ միջազգային մամուլի հետ, բայց երեկոյան տեղ ենք գնալու, թե ուր, կասեմ վաղը, որովհետև եթե հիմա ասեմ, վախները կբնռվի։
Երեկոյան 19։00-ին կհավաքնենք այստեղ՝ Սուրբ Աննա Եկեղեցու բակում, ու կգնանք։ Գնալու ենք տեսնենք՝ ո՞ւր է անորսալի Ջոն։
Նաև վերստին ուզում եմ հիշեցնել, որ շաբաթ օրը՝ ժամը 14։30, կհավաքվենք Կարմիր խաչի մոտ ու կգնանք Վանաձոր»։
Երեկվա հանրահավաքի ու Գեղարքունիք այցելելու մասին ասաց, որ Սոթքի ամբողջ լեռնաշղթան դարձել է սահման, որտեղից թշնամին ամբողջությամբ վերահսկում է մեր բնակիչների կյանքը․ «Դարձել ենք ափի մեջ ապրող մի ժողովուրդ»։