«Սիսիանում ոստիկանները գազ են կիրառել․ այս մարդը պետք է հանգիստ չունենա»․ Բագրատ Սրբազան

Սիսիանում գազ են կիրառել ոստիկանները, տղաների աչքերին գազ են փչել, խնդիր չկա, մենք շարունակելու ենք նույն կերպով: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Առավոտից մինչև հիմա շատ ընտիր եղել է ամեն ինչ։ Դուք ականտես եք եղել, որ գրեթե շարժ չկար առավոտյան կողմը, դա շատ կարևոր է, բայց ավելի պետք է մեծացնենք ճմշումը։ Իրենք հանգիստ պետք է չունենան, այս մարդը պետք է հանգիստ չունենա և իր հետ բոլոր նրանք, ովքեր հանցակից են։ Մենք հանգիստ ենք, համբերատար առաջ ենք գնալու, ծրագրերն իրենց ընթացքով գնում են, նորմալ է ամեն ինչ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից Սրբազանը կոչով մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել։

Մայրաքաղաքի որոշ հատվածներում իրավիճակը լարված է եղել, բախումներ են տեղի ունեցել կարմիրբերետավորների ու ակցիայի մասնակիցների միջև։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել