ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։
Չնայած, որ առաջատար դիրքերում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024-ի առաջին 3 ամիսների ցուցանիշով 3-րդ հորիզոնականում է, սակայն 2023-ի առաջին եռամսյակի հետ համեմատած պետական բյուջե ընկերության վճարած հարկերն ավելացել են շուրջ 140 միլիոն դրամով։
Ըստ այդմ, խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն, որը վճարել է 19 մլրդ 907 մլն 415 հազար դրամի հարկ։
2-րդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որ վճարել է 18 մլրդ 162 մլն 346 հազար դրամ. 2023-ին «Գազպրոմ Արմենիա»-ն գլխավորում էր խոշոր հարկատուների ցանկը։
4-րդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որ վճարել է 13 մլրդ 215 մլն 530 դրամ։
5-րդ տեղում «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն՝ «Վեստա» խանութների ցանցը, որ այս տարի մուծել է 8 մլրդ 810 մլն 850 հազար դրամ։