Սիս գյուղի մանկապարտեզում հրդեհ չի բռնկվել

Արարատի մարզի Սիս համայնքի մանկապարտեզից հրդեհի վերաբերյալ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել։

Iravaban.net-ին Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ տեղի ունեցածը հրդեհ անվանելը չափազանցված է։ Մինչ հրշեջների ժամանումը մանկապարտեզի տնօրինությունն ու աշխատակիցները տեղի ուժերով երեխաներին տեղահանել են, տուժածներ չկան։

«Տաքացուցիչի լարն է վնասվել, որևէ լուրջ բան չկա»,-նշեց Նարեկ Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել