Ավագանու 2 անդամներ լքել են «Հանրային ձայն» խմբակցությունը

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անույշ Խուդավերդյանն ու Անուշ Գինոսյանը դուրս են եկել խմբակցության կազմից՝ պահպանելով Երևանի ավագանու իրենց լիազորությունները։

Բացի այդ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, թե ովքեր են Երևանի ավագանիում փոխարինելու լիազորությունները դադարեցված 3 անդամներին։

«Տեղեկացնում եմ, որ համաձայն Հայաստանի ԿԸՀ-ի արձանագրությունների, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամների մանդատները տրվել են Արմենակ Դանիելյանին և Սուսաննա Մելիքյանին»,- այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը` նշելով, որ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Աազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արամ Մանուկյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել