Բյուրակնի քարհանքում հանքաքարերի փլվածք է տեղի ունեցել, 36-ամյա էքսկավատորավարը մահացել է

Դեկտեմբերի 20-ին, ժամը 14։10-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի հանքի տարածքում տեղի է ունեցել հանքանյութի փլվածք, էքսկավատորավարը արգելափակվել է խցիկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել հանքաքարի փլվածք, էքսկավատորավար Կ. Գ.-ն (ծնված 1987 թ.) արգելափակվել է վարորդի խցիկում. շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը:

Փրկարարները էքսկավատորավարի դին դուրս են բերել արգելափակումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել