Դիլիջան ազգային պարկում բռնկված հրդեհը մարվել է

Դեկտեմբերի 2-ին, ժամը 06:00-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է ժամը 11։05-ին։ 3 հա անտառամիջյան հատվածում այրվել են 2 ծառ, 4 ծառ՝ մասամբ և թափուկներ։

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 18:47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաչարձան գյուղի մոտակայքում գտնվող անտառում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին․ մոտ 2 հա տարածքում այրվում են անտառամիջյան խաշամ և փայտի թափուկներ։

Մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 6 փրկարար, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից և Խաչարձան գյուղի 15 բնակիչ:

May be an image of fire and tree
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել