Երևանում ապամոնտաժվում են ապօրինի բենզալցակայանները

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել ապօրինի կառուցված բենզալցակայանները, դրանց թիվն արդեն 23-ի է հասել։ Քաղաքապետարանի լրատվության բաժնի պատրաստած տեսանյութում նշվում է, որ դրանց մեծ մասը կառուցված են եղել համայնքային հողերի վրա։ Ուստի ապամոնտաժվում են շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և անվտանգության նորմերին չհամապատասխանող բենզալցակայանները։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել