«Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքական դպրոց կունենա. տեղի է ունեցել ՔՊ նիստ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական դպրոց կունենա։ Ինչպես հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը, այդ հարցը քննարկվել է այսօր վարչության նիստում, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քննարկվել են կուսակցության քաղաքական դպրոցի հայեցակարգի և մեկնարկի ժամկետների հետ կապված հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ որոշվել են քաղաքական ժողովի անցկացման ձևաչափը և օրակարգը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել