«Թշնամին մեկ հարցում սխալվեց»․ Ավետիք Չալաբյան

Մենք այսօր ծանր օրեր ենք ապրում։ Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց «Ազգային կոմիտեի» անդամ Ավետիք Չալաբյանը։

«Այնքան խանր, որ երևի 1920 թվականից այն կողմ այսպիսի համատարած ողբերգություն, որի միջոց անցնում է մեր ժողովուրդը, մեր հետ չէր եղել։ Այսօր շատերս նաև ընկճված ենք։ Շատերիս գիտակցության մեջ Արցախը կարսված է, ապագան՝ անորոշ, Հայաստանը՝ վտանգված։ Շատերս մտածում ենք նրա մասին, թե ինչպես է պետք փրկել եղածը։ Բայց նույնիսկ այստեղ մեզ օգնության է գալիս հենց Արցախը։

Արդեն հիմա ակնհայտ է, որ Արցախում տեղի ունեցած աղետը Ալիև-Փաշինյան զույգի ծրագրված գործողությունների արդյունք էր և թշնամին դրա մասին բացահայտ խոսում է և նույնիսկ գովերգում է Փաշինյանին, որ նա աչք փակեց Արցախում պատրաստված ցեղասպանության վրա։ Բայց թշնամին մեկ հարցում սխալվեց՝ Արցախի մեր հերոսական եղբայրները զենքը վերցրեցին և կռիվ տվեցին, այդ կռիվը Ավարայր էր, այդ կռվում հաղթանակ չէր կարող լինեն, որովհետև շրջափակված,սովալլուկ, ուժասպառ եղած Արցախը միայնակ չէր կարող դիմագրավել Ադրբեջանի գերակշիռ ուժերին։ Բայց այդ կռիվը մեզ բոլորիս ուժ տվեց, իսկ այն, որ դրանից հետո Արցախի մեր քույրեն ու եղբայրները կազմակերպված դուրս եկան այնտեղից, ցույց տվեց, որ նրանք նախընտրում են ազատությունը և պատրաստ չեն գերի մնալ Ալիևի ցեղասպան ռեժիմին։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր քույրեն ու եղբայրները, որոնք գալիս են այստեղ նաև հայրենիք գտնեն այստեղ։ Մեր մեջ գտնեն աջակցություն, գտնեն այն հասարակությունը, որում նրանք պատրաստ են ապրելու, եթե նրանք մնան այստեղ, կկանգնեն մեր կողքը, կբազմապատկեն մեր ուժը, կօգնեն՝ փոխել իշխանությունը»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել