Երևանի մի շարք փողոցներ փակ են։ Բողոքի ակցիայի մասնակիցները կենդանի պատերի, մեքենաների ու այլ իրերի միջոցով փակում են փողոցները։
Այս պահին ամբողջությամբ փակ է նաև Մյասնիկյան պողոտայի դեպի Կենտրոն գնացող կողմը։
Ոստիկանության ներկայացուցիչները բերման են ենթարկում երիտասարդներին։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11.00-ին կառավարության շենքում տեղի է ունենալու կառավարության հերթական նիստը, որը ըստ Ազգային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի, ցուցարարները պետք է թույլ չտան` արգելափակելով կառավարոթյան շենքը: