Հուլիսի 13-ին, ժամը 22։50-ի սահմաններում ձերբակալվել է Արցախի հերոս, ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասայանը։
Նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը մանրամասներ է ներկայացրել։
Նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Բալասանյանը կասկածվում է ԱՀ Քրեական օրենսգքրի 337-րդ հոդվածի առաջին մասով՝ կատարված հանցագործության մեջ։
«Պաշտպանական կողմը քննիչի կողմից արձանագրությունը վիճարկել է և այսօր դատարանը որոշում է կայացրել մերժել մեր բողոքը»,-նշել է Ռաֆայել Մարտիրոսյանը։
——-
ԱՀ ՔՕ 337-րդ հոդված 1-ին մաս
Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: