Արմեն Աշոտյանի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը գտնվում է կալանքի տակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից շնորհավորանք է հղել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, որում ասվում է․

«Պարոն նախագահ,

Այս տարիների ընթացքում Ձեզանից շատ բան եմ սովորել . Արցախյան հարցից մինչև ընկերասիրություն, պետականապաշտությունից մինչև իմաստնություն։

Հիմա եկել է Ձեզանից տոկունություն և համբերություն սովորելու ժամանակը։
Շնորհավորում եմ, Աստծո բարեհաճությունը Ձեր և մեր բոլորի պայքարի ուղեկիցը լինի»։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունները կատարվել են փետրվար-մարտ ամիսներին: Բացի այն, որ դրանք ոչ մի բանի մասին են, այսօր դրանց տարածումը ուղղակի ապացույց է քաղաքական հետապնդման մասին:

Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել