ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թ-ի առաջին հինգ ամիսների ընթացքում զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում տարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում քաղաքացիները ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ինքնակամ հանձնել են մեծ քանակությամբ զենքեր և զինամթերք՝ ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնականետներ, նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, սվին-դանակներ և այլն:
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել` զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/06/349947974_242128011931289_2159694337740849168_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/06/355157719_242127891931301_4563581348732349639_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/06/348719672_242127928597964_7904826632587876989_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/06/348649736_242127875264636_7950655036837190731_n.jpg)