Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ոստիկանություն` զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար

Զենքի առևտրի լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով ու ՀՀ կառավարության 13 հունվարի 2011 թվականի թիվ 12-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետությունում զենքի առևտրի լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

1) լիցենզիա ստանալու մասին հայտ.
2) լիցենզավորող մարմնի կամ համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը սույն կարգով սահմանված պահանջների կամ պայմանների ապահովման վերաբերյալ.
3) զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման՝ առնվազն 3 տարի ժամկետով կնքված պայմանագրի պատճենը.
4) շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը.
5) զենքին և ռազմամթերքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց նշանակելու մասին հայտատուի հրամանների, այդ անձանց անձնագրերի և բժշկական տեղեկանքների պատճենները` նարկոլոգիական և հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառման մեջ չգտնվելու վերաբերյալ.
6) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.
7) հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն.
8) գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:

Իսկ ի՞նչ կարգով է քաղաքացին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանում:

Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել սահմանված ձևի դիմում, բժշկական եզրակացություն` զենքի տիրապետմանը խոչընդոտող այնպիսի հիվանդությունների բացակայության մասին, որոնք կապված են տեսողության խախտման, հոգեկան հիվանդության, ալկոհոլամոլության կամ թմրամոլության հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել