Ինչ կենսագրություն ունի Շիրակի նորանշանակ մարզպետը

Կառավարությունը հունվարի 26-ի նիստում որոշում ընդունեց Շիրակի մարզպետ նշանակել Մուշեղ Մուրդյանին։

Ներկայացնում ենք նորանշանակ մարզպետի կենսագրությունը։

ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ, ԱՄՍԱԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
3-ը մարտի 1975 թ. Շիրակի մարզ, գ. Մեծ Սեպասար

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1992 թ. – Գերազանց առաջադիմությամբ ավարտել է Շիրակի մարզի Ղազանչիի միջնակարգ դպրոցը
1992-1996 թթ.- Սովորել և ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավագիտության բաժինը ստանալով բակալավրի որակավորում
2004թ – Ստացել է Գյումրու «Պրոգրես» համալսարան իրավագիտության պետական նմուշի դիպլոմ
2018թ.- Ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի Ֆինանսների բաժինը՝ մագիստրատուրա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1997-2000թթ․- «Շիրակինվեստբանկ» ՍՊԸ «Աշոցք» մասնաճյուղի ակտիվապասիվային գործառնությունների բաժնի մասնագետ
2000-2005թթ․ – Ձեռնարկատիրական գործունեություն-ֆերմերային տնտեսությունում
2005-2006թթ․- «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Բավրա» մասնաճյուղի կառավարիչ
2007թ․ մայիս-նոյեմբեր- «ԲՏԱինվեստբանկի» Գյումրու մասնաճյուղի վարկային բաժնի գլխավոր մասնագետ
2007թ. փետրվար-հունիս- «Արթիկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի վերստուգող
2008-2010թթ․- «Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկա», «Աղինի առողջության կենտրոն»,
«Անի Պեմզայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ների վերստուգող
2010-2012թթ․- «Գյումրու Գ. Գյուլբեկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» , «Ախուրիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ների վերստուգող
2013-2018թթ․ – ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ
15.01.2018-24.12.2019թթ․- ՀՀ Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ
2018-2019թթ․- ՀՀ Շիրակի մարզպետարանի ներքին և արտաքին ազդարարման համակարգի պատասխանատու
24.12.2019թ -26.01.2023թ․- Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն
26.01.2023թ․ – ՀՀ Շիրակի մարզպետ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Անկուսակցական

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

Ծառայել է ՀՀ զինված ուժերում

Ունի ՀՀ ՔԾ 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան
Ստացել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում
Վերապատրաստումներ է անցել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, ԵՊՀ – ում, 2013 թվականից յուրաքանչյուր տարի մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացներին՝ պահպանելով ներքին աուդիտորի որակավորումը

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու երեխա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել