Հունվարի 23-ին տեղ է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի Կարգապահական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Նիստի մեկնարկից առաջ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Պալատի նախագահը գործընկերներին մաղթեց արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ փաստաբանական ինստիտուտի:
Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները:
Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ընտրության:
Հանձնաժողովի առաջին նիստը վարեց հանձնաժողովի տարիքով ավագ անդամ Հունան Բաբայանը:
Հավաքված ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի նախագահ ընտրվեց Տաթևիկ Շալջյանը:
Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարի կողմից՝ որպես հանձնաժողովի քարտուղար առաջարկվեց Պալատի աշխատակից Նոննա Համբարձումյանի թեկնածությունը, որը միաձայն ընդունվեց հանձնաժողովի անդամների կողմից և Նոննա Համբարձումյանը նշանակվեց հանձնաժողովի քարտուղար:
Ծանուցում
Կարգապահական հանձնաժողովը Պաստաբանների պալատում նոր ձևավորված մարմին է, որը լսելու է փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բողոքները և քննարկելու է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Կարգապահական հանձնաժողովի գործառույթներն առավել մանրամասն ներկայացված է Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում: