Ո՞վ կարող է դիմել ՄԻԵԴ

Կոնվենցիան տարբերակում է դիմումի երկու տեսակ` անհատական դիմումներ, որոնք ներկայացվում են անձի, անձանց խմբի, առևտրային կամ ոչ կառավարական կազմակերպության կողմից իրենց իրավունքների խախտման վերաբերյալ, ինչպես նաև միջպետական դիմումներ` ներկայացված մեկ պետության կողմից մեկ այլ պետության դեմ:

 Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կայքէջից։

Դատարանի հիմնադրման օրվանից գրեթե բոլոր դիմումները ներկայացվել են ֆիզիկական անձանց կողմից, ովքեր իրենց գործերն ուղղակիորեն բերել են Դատարան Կոնվենցիայով ամրագրված մեկ կամ մի քանի իրավունքների խախտման դիմումներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել