«Կարմիր գծերի» համար որքա՞ն պետք է վճարել․ ավագանու որոշումը

Երևանի ավագանին 2022 թվականի դեկտեմբերի 27-ին որոշում է ընդունել՝ սահմանելով Երևան համայնքում տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման 14-րդ կետով սահմանվել է Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար վճարի չափերը։

Որոշմամբ սահմանվել է․

1) ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

ա. մեկ ամսվա համար` 25․000 դրամ.

բ. մեկ տարվա համար (մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)`300․000 դրամ.

2) այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09:00-ից մինչև 24:00-ն կայանելու համար`

ա. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը.

բ. յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 դրամ.

գ. մեկ շաբաթվա համար` 1000 դրամ.

դ. մեկ ամսվա համար` 2000 դրամ.

ե. մեկ տարվա համար (մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել