Գործ պետք է անել, բավական է խոսեք. Գերագույն խորհրդի պատգամավոր

Տխուր եմ: Տխուր եմ Հայաստանի Հանրապետության համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, ՀՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի խորհրդանշական նիստի ժամանակ ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Մերուժան Տեր-Գուլանյանը:

«Ամենակեր մորեխների այս տարմը եկան և ոչնչացրեցին Հայաստան երկիրը: Միավորվե՛ք, սկզբունքորեն կարևոր չէ, թե ով է առաջնորդը: Եթե չի գալիս գործը խոսքի հետևից, ինչու՞ ենք մեղադրում մեր ժողովրդին: Եկան և ոչնչացրեցին ամեն ինչ, ինչի մեջ հայ բառը կա: Քաշքշեցին Վեհափառ հայրապետին, սրբապղծեցին Հայ Առաքելական եկեղեցին: Ամեն ինչ, ինչ հայկական է ոչնչացնենք, որպեսզի մեր ժողովուրդը վերածվի նախիրի, իսկ այս նախիրը ղեկավարելը հեշտ է, մի հովիվն էլ կարող է:

Նախկիններից սարքեցին մի հրեշավոր կերպար, որն ամեն ինչ կուլ է տվել: Մենք կորցրինք հայրենիքի զգացողությունը, մնացել է ոչնչացնել պետությունը: Ինչպե՞ս կարելի է այդքան խոնարհվել թուրքի առաջ, ինչպես կարելի է թույլ տալ վերջին հաշվով, արժանապատվության խնդիր կա, ապշելու բան է»,-ասաց նա:

Նա նշեց, որ հոգնել է իշխող  կառավարության դեմ խոսելուց, իրենք պետք է գնան. «Եվ մենք պետք է անենք դա, մենք Գերագույն խորհրդի պատգամավորներս, ովքեր հռչակեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը: Այս եկողներն անկախությունը ոչնչացնում են: Գործ պետք է անել, բավական է խոսեք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել