Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Կասկադ» համալիրի վերին հատվածում՝ անավարտ շինարարության տեղում, ճարտարապետական աշխատանքներ իրականացնելու համար համայնքը տևական ժամանակ բանակցություններ է վարում: Այժմ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Առաջիկայում ծրագրի իրականացման առնությամբ կլինեն առավել մանրամասն քննարկումներ»:
Հիշեցնենք, որ Երևանի «Հյուսիս-հարավ» առանցքի թամանյանական հորինվածքը 1970-ականներին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի շնորհիվ կերպար ստացավ: Նախագծով Կենտրոնը պետք է կապվեր Արաբկիրին ու Զեյթունին՝ միաժամանակ «Կասկադ» համալիրը վերածելով կրթամշակութային յուրահատուկ կենտրոնի: