Հրդեհ է բռնկվել Նոր Խարբերդի խանութ սրահներից մեկում

Օգոստոսի 12-ին, ժամը 22։09-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում գտնվող խանութ սրահում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցում գտնվող խանութ սրահի պահեստային հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:14-ին: Այրվել են խանութ սրահի պահեստային հատվածը (մոտ 22 քմ) և ներսում պահեստավորած ապրանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել