Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ արձակվեց

Այսօր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Տիգրան Խաչատրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Բենիկ Գալաստյանը։

«Ինչպես գիտեք՝ մայիսի 30-ին, Տիգրանին ձերբակալեցին, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի քննիչը, ՀԱՍՏԱՏԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼՈՎ, ՈՐ ՏԻԳՐԱՆԸ ՈՐևԷ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ, նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրեց և բոլորիս հայտնի դատավոր Դավիթ Արղամանյանը, ՀԱՍՏԱՏԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼՈՎ, ՈՐ ՏԻԳՐԱՆԸ ՈՐևԷ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ, որոշեց, որ Տիգրանն ամեն դեպքում պետք է 2 ամսով կալանավորվի։

Չմոռանանք նաև վերաքննիչ դատարանի՝ ոչ պակաս հայտնի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, ով ևս ՀԱՍՏԱՏԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼՈՎ, ՈՐ ՏԻԳՐԱՆԸ ՈՐևԷ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ, որոշեց, որ նա պետք է մնա կալանքի տակ։

Իսկ հիմա որևէ մեկը նույնիսկ չի ուզում ներողություն հայտնել Տիգրանի՝ բառիս բուն իմաստով որևէ բան չանելու համար ուղիղ 2 ամիս կալանքի տակ գտնվելու համար։

Հ. Գ.։ Նույնիսկ չփորձեք մտածել, որ այս ամենը մոռացվելու է…Տիգրանն իր տեսակով ներողամիտ է, իսկ ես՝ ոչ»,-գրել է նա։
Նշենք, որ քննչական կոմիտեից մայիսի 31-ին հայտնել էին, որ «Դիմադրություն» շարժման կազմակերպիչների կողմից Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց անցկացված հավաքի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և կան ձերբակալվածներ:

Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է հունիսի 1-ին։

Նշենք, որ Տրգրան Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել