Երևանի ավագանու անդամ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Աշոտ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, ինչի մասին գրառմամաբ է հանդես եկել։
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ,
Սեփական դիմումիս համաձայն ազատվել եմ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից։
2020-2021-ը շատ դժվար տարիներ էին ոլորտի համար՝ քովիդ, պատերազմ, որը շատ բարդ ճանապարհ էր բուժաշխատողների համար:
Շնորհակալ եմ բոլորից, որ միասին կարողացանք հաղթահարել այդ ճանապարհը:
2006 թվականից աշխատում եմ առողջապահական համակարգում, իսկ 2018 թվականից սկսած մասնակցել ու ականատես եմ եղել բազմաթիվ բարեփոխումների: 15 տարի աշխատել եմ համակարգում և ուզում եմ արձանագրել, որ Հայաստանը Արսեն Թորոսյանի պես Առողջապահության նախարար չի ունեցել, երկու տարում արվեց ավելի շատ բարեփոխում քան վերջին 20 տարում, ինչի համար շնորհակալ եմ:
Այս ընթացքում փորձել եմ հնարավորինս օգտակար լինել մարդկանց և լուծել առկա բաց խնդիրները։ Շնորհակալ եմ բոլորին՝ վսհտահության և արդյունավետ համագործակցության համար»։