Կա մի նպատակ` վերջ տալ թրքացման գործընթացին, իսկ դրան հասնելու համար պիտի ազատվենք թուրքադրբեջանական շահերը սպասարկող ղեկավարներից: Այս մասին «Տելեգրամի» իր ալիքում գրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը:
«Հուլիսի 29-ին, 19:30՝ Ֆրանսիայի հրապարակ:
Կա մի նպատակ, վերջ տալ թրքացման գործընթացին, իսկ դրան հասնելու համար պիտի ազատվենք թուրքադրբեջանական շահերը սպասարկող ղեկավարներից:
Պիտի կարողանանք կողքի արհեստական «աղմուկից» չշեղվենք մեր նպատակից, չհիասթափվենք ու չնահանջենք»,-նշել է նա: