Միքայել Բադալյանն ազատ արձակվեց: Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Դատարանի կողմից ընտրված գրավը նաեւ կիրառվեց արդեն»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բադալյանի պաշտպան Ժիրայր Ղարագյոզյանը գրել էր, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա ներքին արնահոսություն ունի, նախաինսուլտային վիճակում է:
«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Ազատագրում շարժման ղեկավար, քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:
Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոցը փոխելու համար, որը դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարել էր՝ փոխվելով գրավով՝ 6 միլիոն դրամ։