Դատավորը վճիռը տրամադրել է այն հրապարակելուց 2 տարի անց․ փաստաբան

Մի քիչ էլ քաղաքացիական գործերով իրականացվող արդարադատությունից խոսենք. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Գայանե Պապոյանը։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանը պարզեցված կարգով քննված գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործով կայացված վճիռը տրամադրում է վճռի հրապարակումից 2 տարի անց, այն էլ միայն դիմումիս հիման վրա։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս ընթացքում պարտապան ընկերությունը հասցրել է սնանկ ճանաչվել։ Մոռացա նշել, որ հայցի ապահովման միջնորդությունն էլ մերժել էր։

Հ.Գ. Հասկանում ենք, որ ծանրաբեռնված եք, բայց չափը չի կարելի անցնել»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել