Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։

Նախարար Սանոսյանը նախագահին է ներկայացրել «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ընթացիկ դրությունը՝ մասնավորապես Սյունիքի մարզի ճանապարհահատվածում ներկայումս տարվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում Գնել Սանոսյանը նախագահ Խաչատուրյանին տեղեկացրել է  Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքների ավարտի վերաբերյալ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ատոմակայանի կառուցման շուրջ առկա հնարավորությունների և խնդիրների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել