Միկա Բադալյանի հետազոտությունն ավարտվեց. Արսեն Բաբայան

Քաղբանտարկյալ Միկա Բադալյանի հետազոտությունն ավարտվեց: Այս մասին գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:

«Նրան տեղափոխեցին հիվանդասենյակ:

Րոպե առաջ անհրաժեշտ եմ համարում ազատ արձակել: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Արմեն Գրիգորյանի մահը

դատական դահլիճում ծանր ազդեցություն է թողել մյուս քաղբանտարկյալների վրա»,-նշել է նա:

Ավելի վաղ Բադալյանի պաշտպան Ժիրայր Ղարագյոզյանը գրել էր, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ ներքին արնահոսություն, նախաինսուլտային վիճակ է:

Ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ Ազատագրում շարժման ղեկավար, քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:

Հիշեցնենք` Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

Նշենք, որ Բադալյանի՝ ապրիլի 11-ի գրառման մեջ ասվում էր, որ «Փաշինյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը – խմբ.) փորձում է խափանել ապրիլի 19-ի մոսկովյան ուղևորությունը»։

Ըստ բլոգերի՝ ՀՀ վարչապետը դա ուզում է անել Հայաստանում արտակարգ իրավիճակ ստեղծելով, որի համար «կօգտագործվի ահաբեկչական «Սասնա ծռեր» կազմակերպությունը, որը միգուցե Հայաստանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ կկատարի»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել