Ծայրահեղ ծանր վիճակում «Վանաձոր» ԲԿ հոսպիտալացված տղամարդը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ծայրահեղ ծանր վիճակում «Վանաձոր» ԲԿ հոսպիտալացված տղամարդը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան: Այս մասին տեղեկանում ենք «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից:

«Երեկ՝ հուլիսի 20-ին, գլխի եւ կրծքավանդակի փակ վնասվածքներով, աջ կոնքազդրի հոդախախտ ախտորոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել 1978թ-ին ծնված տղամարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ հարազատների՝ վնասվածքն ստացել է շինաշխատանքներ կատարելու ժամանակ:

Անմիջապես կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, տրամադրվել անհրաժեշտ բուժօգնություն, միացվել արհեստական շնչառության սարքին:

Իրականացվել է պլեւրալ ծոցերի դրենավորում, վիճակը կայունացվել է:

Այսօր առավոտյան սանավիացիայի ուղղաթիռով տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել